Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Ասում են...

Ասում են...
30.11.2012 | 00:13

...թե ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը տևական ժամանակ է, ինչ գնում է գործի, փակվում իր սենյակում, աշխատանքային ժամը չլրացած, գնում է տուն: Սա մարտի մեկով անցնող Հայկ Հարությունյանի միակ էքսցենտրիկությունը չէ վերջին շրջանում` մեկը մյուսի հետևից ինքնախեղում կատարող կալանավորների, ԲՀԿ պատգամավորական պատվիրակության ՔԿՀ հյուրընկալության ֆոնին: Ժամանակներ առաջ իր հիմնարկում լրագրողներին հյուրընկալած Հայկ Արտյոմիչը վերջիններիս ասել էր, որ «բոլորս-բոլորս մանուկներ ենք որբ». նա իրականում նրանց ասել էր, որ բոլորս էլ շիզոֆրենիկներ ենք: Ինչո՞ւ։ Չէր բացատրել:

Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ